Ժամը 14.00-ի դրությամբ բերման է ենթարկվել շուրջ 40 քաղաքացի

Ժամը 14.00-ի դրությամբ բերման է ենթարկվել շուրջ 40 քաղաքացի

Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրականացվում են անհնազանդության ակցիաներ։ Ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել 40 քաղաքացի։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար։