Չի բացառվում, որ թալիբների հանդեպ սահմանված ՄԱԿ ԱԽ սանկցիաները չեղարկվեն․ Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ

Չի բացառվում, որ թալիբների հանդեպ սահմանված ՄԱԿ ԱԽ սանկցիաները չեղարկվեն․ Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ

Մոսկվան չի բացառել, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի սանկցիաներն ընդդեմ թալիբների չեղարկվեն, սակայն առայժմ այդ առնչությամբ շտապելու կարիք չկա։ Ռուսաստանի գործողություններն այդ հարցի հետ կապված, կախված կլինի թալիբների գործողություններից։ ծ

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Ասիայի հարցերով երկրորդ դեպարտամենտի ղեկավար, Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը՝ ըստ РИА Новости լրատվական գործակալության փոխանցման։

«Ապագայում չի բացառվում, որ վերանայվի սանկցիոն ռեժիմը, որն այժմ կա թալիբների հանդեպ սահմանված, սակայն ներկա փուլում, նպատակահարմար ենք համարում այդ հարցի առնչությամբ չաճապարել»,- ասել է Քաբուլովը։