Եթե Շուշին դժգույն, դժբախտ չլիներ, «Գոլդեն փելեսը» Մոնումենտում չէր կառուցվի

Եթե Շուշին դժգույն, դժբախտ չլիներ, «Գոլդեն փելեսը» Մոնումենտում չէր կառուցվի

Եթե նախկինները մտահոգված լինեին սահմանամերձ տարածքներով, ապա ժամանակին այնտեղ ներդրումներ արած կլինեին։ Եթե Շուշին դժգույն, դժբախտ քաղաք չլիներ, ձեր քաղաքական ուժի գլուխը և նրանից կախված մյուս օրգանները «Գոլդեն փելես» հյուրանոցը Մոնումենտում չէին կառուցի, այլ կտանեիք այնտեղ կկառուցեիք։ Հունաստանում կղզի չառնեիք, գնայիք, մի հյուրանոց էլ Ոսկեպարում, երկու հատ էլ Կիրանցում կառուցեիք, ճանապարհի երկայնքով կառուցեիք ավտոսալոնները: Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես պատմական Հայաստանի վարչապետը չեմ, ես Հայաստանի Հանրապետության էսօրվա վարչապետն եմ»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի դիտարկումների՝ ասաց Փաշինյանը: