ՄԱԿ-ի առաքելությունը կրկին կայցելի Ղարաբաղ

ՄԱԿ-ի առաքելությունը կրկին կայցելի Ղարաբաղ

ՄԱԿ-ի ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչները կարող են շուտով նոր ուղևորություն կատարել Ղարաբաղ՝ կազմակերպության մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչների հետ միասին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Հենրի Կլյուգեի հետ հանդիպմանը։