«Պատերազմով գրավեցինք Շուշին, խաղաղությամբ կգրավենք Երևանը». Բաքվի ցինիզմը

«Պատերազմով գրավեցինք Շուշին, խաղաղությամբ կգրավենք Երևանը». Բաքվի ցինիզմը

Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը հերթական սկանդալային հայտարարությունն է արել։

Միլլի Մեջլիսում ունեցած ելույթի ժամանակ պատգամավորը, մասնավորապես, ասել է հետևյալը․
«Ժողովուրդները չեն կարող հավերժ ապրել թշնամության և պատերազմի պայմաններում։ Մենք պատերազմով գրավեցինք Շուշին, խաղաղությամբ կգրավենք Երևանը»։

Այս հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն Հայաստանի հետ, այլ օգտագործում է խաղաղ գործընթացն ու հռետորաբանությունը իր ծավալապաշտական ​​նպատակներին հասնելու համար։