Երեկ զոհված Արման Հովհաննեսի Հակոբյանը

Երեկ զոհված Արման Հովհաննեսի Հակոբյանը

Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Լուսանկարում երեկ հակառակորդի կրակոցից մահացու վիրավորում ստացած Արման Հովհաննեսի Հակոբյանն է: Ծնվել էր 2002 թվականին, շարքային զինծառայող էր, Արագածոտնի մարզի Թալինի շրջանից:

Արման Հակոբյանը մի քանի օր առաջ էր դարձել 19 տարեկան։ Ընտանիքի ավագ որդին էր, ուներ իրենից փոքր երկու անչափահաս եղբայր։