Դոնալդ Թրամփը սպառնացել է Թուրքիային

Դոնալդ Թրամփը սպառնացել է Թուրքիային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է քայքայել թուրքական տնտեսությունը, եթե Անկարան դուրս գա թույլատրելիության սահմաններից։ «Ինչպես եւ հայտարարել եմ ավելի վաղ, հիմա էլ կրկնում եմ․ եթե Թուրքիան ինչ որ բան անի, որը ես կհամարեմ թույլատրված սահմանների անցում, ես կքայքայեմ Թուրքիայի տնտեսությունը, ինչպես որ արել եմ նախկինում»,- թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։ Նշենք, որ ամերիկյան մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահների միջեւ անցած հանգստյան օրերին տեղի ունեցած հեռախոսազրույցը այնքան էլ հեշտ չի անցելեւ Թուրքիան պնդել է, որ Սիրիայի հյուսիսում ռազմարշավ է իրականացնելու, թիրախավորելով սիրիաբնակ քրդական խմբավորումներին, որոնք վայելում են ԱՄՆ հովանավորությունը։ Հենց սա էլ ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ խնդիրներից մեկն է հանդիսանում։