ՌԴ ԱԳՆ-ն պաշտպանում է ԼՂ-ում ՄԱԿ-ի առաքելության «անատամ» զեկույցը

ՌԴ ԱԳՆ-ն պաշտպանում է ԼՂ-ում ՄԱԿ-ի առաքելության «անատամ» զեկույցը

ՄԱԿ-ի մեկօրյա առաքելությունը վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ այցելել է Ղարաբաղ, Մոսկվան մտադիր է վերլուծել այդ աշխատանքի արդյունքները և սպասում է զեկույցի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։

«Որքան գիտենք, սա ՄԱԿ-ի մեկօրյա առաքելություն է, և մենք այժմ սպասում ենք զեկույցին։ Ամեն դեպքում, առաջին անգամն է, որ ՄԱԿ-ի նման առաքելությունն այս տարածք է մտել վերջին տասնյակ տարիների ընթացքում»,-ասել է նա։

«ՄԱԿ-ի մեկօրյա առաքելությունը, ըստ էության, արեց այն, ինչ հնարավոր էր այս իրավիճակում․ հարցազրույց էր վերցնում բնակիչներից և ուսումնասիրում, թե որքանով է միջադեպը ազդել Ղարաբաղի ենթակառուցվածքների վրա, առաջին հերթին՝ քաղաքացիական օբյեկտների վրա», - նշել է Վերշինինը։ 

«Առայժմ այն, ինչ ստացվել է [առաքելության զեկույցից] ցույց է տալիս, որ լուրջ ավերածություններ չկան, կրոնական շենքերը չեն վնասվել և այլն»: