Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանում վարչապետ չի ընտրվի

Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանում վարչապետ չի ընտրվի

«Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանում վարչապետ չի ընտրվի»: 

Այս սատանայական տողերով սպանվեցին մեր հազարավոր երեխաները, հանձնվեցին մեր ամենաթանկ հողերը, կործանման եզրին կանգնեց մեր վերջին պետականությունը, քայքայման մատնվեց ազգային բանակը, յուրաքանչյուրի խաղաղությունը դարձավ արյունոտ, իսկ հինավուրց ժողովրդի մի հատվածը` մյուսի կողմից անվանվեց ժեխ ու թշնամացավ ժեխի հետ: 

Այս մարդը միայն դավաճան չէ: Նրա ազգակործան հանցանքների մասին դեռ շատ բացահայտումներ են լինելու:
Հրաժարվում ենք սատանայից և նրա ամբողջ խաբեությունից: Հրաժարիմք ի սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա:

Արտակ Զաքարյան