Կրեմլը պաշտոնապես հաստատում է՝ հուլիսի 20-ին Պուտին-Ալիեւ հանդիպում է նախատեսված

Կրեմլը պաշտոնապես հաստատում է՝ հուլիսի 20-ին Պուտին-Ալիեւ հանդիպում է նախատեսված

Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ հուլիսի քսանին աշխատանքային այցով Մոսկվայում կլինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Ըստ հաղորդման, ենթադրվում է, որ քննարկվելու են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցերը, հատկապես շեշտադրելով առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցության հետ կապված հարցերը։ Մտքերի փոխանակություն է կատարվելու նաեւ արդիական ռեգիոնալ խնդիրների շուրջ։

Հիմնական ուշադրությունն հատկացվելու է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ ստորագրված 2020 թվականի նոյեմբերի իննի եւ 2021 թվականի հունվարի տասնմեկի հայտարարությունների կյանքի կոչման գործնական ասպեկտներին, տրանսպորտային եւ հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ու տնտեսական տրանսպորտային կապերի զարգացմանը։