ԲԴԽ-ն Վերաքննիչի նախագահ է ընտրել 1 տարի անց կենսաթոշակի անցնող դատավորի

ԲԴԽ-ն Վերաքննիչի նախագահ է ընտրել 1 տարի անց կենսաթոշակի անցնող դատավորի

Մենք գրել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Տիգրան Սահակյանը, մինչ այդ այս դատարանի նախագահը Վազգեն Ռշտունին էր, որի պաշտոնավարման ժամկետը լրանում էր հուլիսի 4-ին:

Հետաքրքիրն այստեղ այն  է, որ Տիգրան Սահակյանն այժմ 64 տարեկան է, 2022-ին անցնում է կենսաթոշակի։ Այսինքն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մեկ տարով է Վերաքննիչի նախագահ ընտրել։

Ամենայն հավանականությամբ, սա արել են հրատապ կարգով՝ Ռշտունուն իրենց նախընտրելի թեկնածուով փոխարինելու համար։

Նշենք, որ Տիգրան Սահակյանը այս պաշտոնում արդեն փորձ ունի: 2008-2016 թվականներին էլ է նա զբաղեցրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը:

2016 թվականի փետրվարի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Տիգրան Սահակյանից հետո՝ ՀՀ նախագահի փետրվարի 19-ի հրամանագրով Վազգեն Ռշտունին էր նշանակվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ: