Ստեղնաշարի վրա նոր կոճակ կհայտնվի

Ստեղնաշարի վրա նոր կոճակ կհայտնվի

Քառորդ դարի ընթացքում առաջին անգամ համակարգչի ստեղնաշարի վրա կհայտնվի նոր կոճակ։ Microsoft-ը ներկայումս քննարկում է իր թողարկած համակարգիչների ստեղնաշարերի վրա Office կոճակի ներմուծումը։ Այս մասին հայտնում է The Verge-ը։

Այն հնարավորություն կտա օգտագործողներին արագ կերպով իրականացնել ֆայլերի ու փաստաթղթերի փոխանակություն, որոնք գտնվում են Office փաթեթում։ Եթե ընկերությունը այս կոճակի կիրառությունը հաստատի, ապա կլինի առաջին նորամուծությունը 1994 թվականից սկսած։ Այն կփոխարինի առանձնացված մենյուի կոճակին։