Մեր ձայնով որոշելու ենք՝ արդյոք լուռ են մնալո՞ւ Սուրբ Ամենափրկչի զանգերը, թե՞ ղողանջելու են

Մեր ձայնով որոշելու ենք՝ արդյոք լուռ են մնալո՞ւ Սուրբ Ամենափրկչի զանգերը, թե՞ ղողանջելու են

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մոտ մեկ ժամից սկսվելու է լռության օրը։ Սակայն արդեն գրեթե ութ ամիս է ցավալիորեն լուռ են նաև Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկչի զանգերը։ 

Խորհրդանշականորեն լուռ է հենց ինքը՝ Ամենափրկիչը, քանզի Շուշիում Նրան պատշաճում է պատարագով խոսել միայն հայերեն, այլ ոչ թե ինչ-որ վաչկատուն բարբառով։ 

Կիրակի օրվա մեր բանական ձայնով հենց մենք ենք որոշելու, արդյոք լուռ են մնալո՞ւ Սուրբ Ամենափրկչի զանգերը, թե՞ ղողանջելու են՝ ավետելով մեր հարությունը, արդյոք Ամենափրկիչն ինքը լուռ է մնալո՞ւ, չցանկանալով պղծել ՛շուրթերը բարբարոս լեզվով, թե՞ կրկին խոսելու է վայելչագեղ հայերենով։