Մարդկանց օրգաններ վաճառող հանցախումբ է բացահայտվել 

Մարդկանց օրգաններ վաճառող հանցախումբ է բացահայտվել 

Ղրղզստանում ցահայտվել է հանցախումբ, որը ենթադրաբար զբաղվել է մարդկանց օրգանների վաճառքով։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն։ Համաձայն հաղորդագրության, հանցախմբի հիմնադիրներից մեկը որոնել է պացիենտների արտասահմանյան կլինիկաներում՝ երիկամների փոխպատվաստման համար, ովքեր պատրաստ ե վճարելու ութսուն հազար դոլար։ Արդեն Ղրղզստանի տարածքում, այդպես ասած հավաքագրողները գումարի դիմաց գտել են դոնորների, որոնց խաբելությամբ հակել են այն բանին, որպեսզի իրենց օրգանները վաճառեն փոխպատվաստման համար։

Դոնորներն անցել են բուժզննություն, եւ անկախ այն հանգամանքից, թե առողջական ինչ վիճակում են գտնվել, դրական եզրակացություն է նրանց համար ներկայացվել։ Հանցախմբի անդամները կարողացել են կազմակերպել կեղծ փաստաթղթերի ձեւակերպում պացիենտի հետ ազգակցական կապի հաստատումն ապահովելու համար, որպեսզի հնարավոր լինի ներկայացնել տվյալ կլինիկա, որտեղ այդ վիրահատությունը պետք է անցկացվեր։

Այնուհետեւ արդեն դոնորին ժամանակավորապես տեղափոխել են արտասահման այսպես կոչված՝ հանցավոր գործարքի վիրահատության համար։ Գումարի մեծ մասը մնացել է հանցախմբի ղեկավարներին։ Դոնորը ստացել է հազարից յոթ հազար դոլար, հավաքագրողները՝ մինչեւ երեք հազար դոլար։ Հարուցված քրգործի շրջանակներում քննությունը շարունակվում է, ասված է հայտարարության մեջ։