«Փաստեր ունենք․ իրավապահները գուցե դրանք հաշվի չէին առել»

«Փաստեր ունենք․ իրավապահները գուցե դրանք հաշվի չէին առել»

«Մենք նպատակային չենք ասում` այս կամ այն ապացույցն արժանահավատ է, արժանահավատ չէ, որևէ կերպ խեղաթյուրելու միտում չունենք։ Մեր ողջ նպատակն է այս քրեական վարույթի շրջանակներում պահպանվի ողջամտությունը, օբյեկտիվությունը։ Բայց, ի սկզբանե, ոչ այս ողջամտությունն է պահպանվել, ոչ էլ օբյեկտիվությունը»։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի փաստաբանը՝ անդրադառնալով Քոչարյանի որդուն առաջադրած մեղադրանքին։

«Միգուցե իրավապաները մտածում էին, որ պաշտպանության կողմը չունի կամ չի կարող ձեռք բերել այնպիսի անժխտելի փաստական տվյալներ, նաև տեսանյութերի տեսքով, որոնք միգուցե հետագայում մեղադրանքի համար կդառնան որոշակի խնդիր։ Բայց մենք ունենք այդ փաստական տվյալները, ունենք իրավիճակ, որ այս շինծու մեղադրանքը կառուցված է բացառապես ոչ միայն շահագրգիռ ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների, այլ պարզապես ոչ միայն անարժանահավատ, այլ սուտ հայտնած տեղեկությունների հիման վրա»,- ասաց Ալեքսանյանը։

«Ուզում եմ տեղեկացնել նաև, որ որոշ դեպքերով, նաև Լևոն Քոչարյանին խոշտանգելու փաստի առիթով, նախաձեռնվել է քրեական վարույթ, բայց որևէ կարմիրբերետավոր մինչ այս պահը պատասխանատվության չի ենթարկվել, գոնե նվազագույնի տիրույթով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել»,- ասաց փաստաբանը։