Այդ նենգ կետի հեղինակը «Իմ քայլն» է

Այդ նենգ կետի հեղինակը «Իմ քայլն» է

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթում մի նենգ կետ են մտցրել՝ հետընտրական կոալիցիա կազմելու առաջնահերթություն է ստացել միայն ամենաշատ ձայն ստացած ուժը։ Այս հակադեմոկրատական առաջարկը, մեր տեղեկություններով, արվել է «Իմ քայլի» կողմից։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որն ԸՕ հանձնաժողովի անդամ է, երեկ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ դա ՀԿ-ները չեն առաջարկել՝ նրանք միայն կոալիցիա կազմելու ժամկետի երկարացման առաջարկն են արել։

Իոաննիսյանը հրաժարվեց ասել, թե կոնկրետ ով է այդ առաջարկի հեղինակը․ «Նախագծի հեղինակներից եթե հարցնեք, կարծում եմ՝ իրենք կասեն»։ Մեր տեղեկություններով, այդ փոփոխությունը նախագծում վերջին պահին է մտցվել եւ աննկատ է մնացել շատերի կողմից։

Հիշեցնենք, որ գործող օրենսգիրքը 6-օրյա ժամկետ է նախատեսում ԱԺ անցած ուժերի համար՝ բանակցելու եւ կոալիցիա ձեւավորելու համար։ Ընդ որում, եթե նոր կոալիցիա չի ձեւավորվում, ապա երկրորդ փուլ անցած ուժերը կարող են մասնակցել նոր դաշինքով՝ միավորվելով շեմը հաղթահարած ուժերի հետ։ Նոր օրենսգիրքը սահմանափակում է երկու հնարավորությունն էլ։ Նախ՝ կոալիցիա կազմելու համար տրվում է 14 օր, բայց այդ հնարավորությունից կարող է օգտվել միայն առաջին տեղը զբաղեցրած ուժը, իսկ մյուս ուժերն այդ ընթացքում բանակցություններ վարելու իրավունք չունեն։ Ապա 7-օրյա ժամկետ է տրվում մյուս ուժերին։