Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատավորին․ ընթանում է Առուշանյանի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննությունը

Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատավորին․ ընթանում է Առուշանյանի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննությունը

Վերաքննիչ դատարանում ընթանում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ 

«Այժմ ընդմիջում է հայտարարված, մենք դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ենք հայտնել։ Այսօր ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը  համակարգիչների վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելիս՝ փաստացի հաստատեց խոսակցությունները դրանց առևանգման հետ կապված։ Գիտեք, որ մակագրությունը այս դեպքում ոչ թե համակարգիչների միջոցով է իրականացվել, այլ Վերաքննիչի նախագահի։ Այսօր մենք փորձեցինք հասկանալ, թե արդյոք տվյալ դատավորը նույն դատարանի նախագահից փորձել է պարզել, թե ինչ հիմքով է հենց ինքը ընտրվել սույն գործով դատավոր, սակայն մենք դատարանից հստակ պատասխաններ չստացանք»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։

«Ասեմ ավելին, դատավորը մեզ ասաց, որ ինքը առհասարակ դատարանի նախագահի հետ նման հարց չի էլ քննարկել ։ Ինձ համար այս պատասխանները արդեն իսկ բավարար էին, որպեսզի ես ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեի։ Այո, միանշանակ ես միտում եմ տեսնում։ Արդյոք առկա իրականության մեջ իրողությունները, մասնավորապես Սյունիքի բոլոր համայնքապետերի վերաբերյալ բողոքները դատարան մուտք անելուց հետո ԱԱԾ գործողությունները չեն վկայում այն մասին, որ այս բոլոր դատավորները, որոնք համայնքների ղեկավարների բողոքների քննությունն են իրականցոնում, ընտրվել են պատահաբար»,- ասաց Ալեքսանյանը։