Արայիկ Հարությունյանը այցելել է «Ռոզ և Ալեքս Փիլիպոս» հայկական վարժարան․ ֆոտո

Արայիկ Հարությունյանը այցելել է «Ռոզ և Ալեքս Փիլիպոս» հայկական վարժարան․ ֆոտո

Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանի հրավերով աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է «Ռոզ և Ալեքս Փիլիպոս» հայկական վարժարան: Նախարարը շրջել է դպրոցում, զրուցել պատասխանատուների և աշակերտների հետ, ծանոթացել ուսումնական ծրագրերին:

Հիշեցնենք, որ երեկ, նախագահի հրամանագրով վերանշանակված նախարարն այսօր աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։

Արայիկ Հարությունյանը այցելել է նաև Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան /UCLA/, որտեղ հանդիպել է Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների ֆակուլտետի Կոթսենի անվան հնագիտության ինստիտուտի տնօրեն Վիլեկե Վենդրիխի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարները և ձեռքբերվել մի շարք պայմանավորվածություններ: