Հայաստանի համար չափազանց բարդ խնդիր է առաջացել, բայց այն լուծում ունի, պիտի կարողանալ դա անել

Հայաստանի համար չափազանց բարդ խնդիր է առաջացել, բայց այն լուծում ունի, պիտի կարողանալ դա անել

Կառավարության նիստում  Նիկոլ Փաշինյանը խոսում է որպես շարքային քաղաքացի, ով աշխատանքից հետո իրենց բակում նստած ասում է՝ կուտակումներ կան, կռիվ է լինելու։ Այս ժողովուրդը, երկիրը փորձաքար չէ, որ ով ինչ սխալ անի, վերջում ասի՝ չստացվեց, կռիվ է, գնանք, էլի կզոհվենք։ Այս մասին «Արցախ. ուր է տանում ընթացքը»  թեմայով հրավիրված հանդիպում-քննարկման ժամանակ իր ելույթում նշել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

«Հայաստանի համար չափազանց բարդ խնդիր է առաջացել, բայց այն լուծում ունի։ Հայաստանը սխալների,  բանակցային բովանդակության սխալների պատճառով կանգնել է պատերազմի, հայրենազրկման վտանգի առաջ։ Ի՞նչ պետք է անել։ Իրավունք չունենք թույլ տալու նոր պատերազմ, հայրենիքի կորուստ։ Պատերազմ ու հայրենազրկում թույլ չտալու համար պետք է կարողանալ փոխել բանակցությունների բովանդակությունը, դնել այնպիսի  ձևակերպումներ, որոնք միջնորդների համար կլինեն հասկանալի, Ադրբեջանի համար կլինեն դժվար մերժելի։ Իսկապես մեզ պետք է բարձր հեղինակությամբ իշխանություն, որպեսզի մենք փոխենք, շտկենք, հնարավորություն ստանանք խուսափել  ամենածայրահեղ վտանգավոր սցենարներից»,- հավելել է նա։