Դատախազությունը շարունակում է քննարկել՝ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել թե ոչ

Դատախազությունը շարունակում է քննարկել՝ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել թե ոչ

Պետական վերահսկողության ծառայություն նախկին պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանները, Ազգային անվտանգության ծառայության կողմից իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու որոշումը բողոքարկել են գլխավոր դատախազություն։

Դատախազությունից հետաքրքրվեցինք՝ պատասխանե՞լ են արդյոք պաշտպաններին, այնտեղից պատասխանեցին․ «Միջնորդություն են ներկայացրել քննիչին, որը մերժվել է, որոշումը բողոքարկել են գլխավոր դատախազությանը․ դա այժմ քննարկման փուլում է»։

Նշենք, որ մի քանի օր է, ինչ մամուլում հրապարակումներ են լինում, որ Դավիթ Սանասարյանը վերականգնվելու է ՊՎԾ պետի պաշտոնում։