Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ծանուցագիր է ուղարկվել

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ծանուցագիր է ուղարկվել

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցագիր են ուղարկել՝ առաջիկա օրերին Կոմիտե ներկայանալու պահանջով։ Թե քրեական ինչ գործի շրջանակներում են Շահրամանյանին ծանուցել, Կոմիտեի խոսնակը մեր հարցմանն ի պատասխան փոխանցեցին․ «Չենք մեկնաբանում»։

Մինչդեռ մեր տեղեկություններով՝ որեւէ վարույթ հարուցված չէ, չկա քրեական գործ , իսկ Շահրամանյանին քննչական մարմին կանչելու նպատակը թերեւս արցախցիներին զսպել, վախեցնել, այնպես անել, որ դուրս չգան պայքարի, քաղաքականությունից հեռու մնան, մեր աղբյուրները հայտնում են, որ հոկտեմբերից սկսած քննչական մարմիններն արցախցի տարբեր պաշտոնյաների, ակտիվ գործիչների պարբերաբար հրավիրում են, «բացատրական» աշխատանքներ տանում նրանց հետ՝ փորձելով կանխել արցախցիների հնարավոր ակտիվությունը, իսկ Շահրամանյանի ծանուցումն այս օրերին պատահական չէ, երեկ իշխանությունների դեմ իրականացված հանրահավաքին ոչ միայն բազմաթիվ արցախցիներ էին մասնակցում,այլեւ հարթակից էին ելույթ ունենում։