Սխալ հրամանների պատճառով է, որ զոհերի մեծ թիվ ունենք, երեխաներին սխալ ուղղություններով են տարել

Սխալ հրամանների պատճառով է, որ զոհերի մեծ թիվ ունենք, երեխաներին սխալ ուղղություններով են տարել

Բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ կան, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Երեխաներին հրամաններով տարել են սխալ ուղղություններով, սխալ հրամանների պատճառով զոհերի մեծ թիվ ունենք: Այս մասին քիչ առաջ  ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց պատերազմում զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ Գարի Մխիթարյանը։

«Զինվորների շուրջ 40-50 տոկոսը զոհված կամ վիրավոր է, մյուսներն էլ հաշմանդամություն ունեն: Այսօր էլ հոգեպես, բարոյապես ճնշված երեխաներին տանում են Արցախ: Վիրավորներին ևս, էնքան, որ ոտքի են կանգնում, միանգամից սահման են տանում։Ծնողները չէ, որ պետք է գնան, տվյալներ հավաքեն, տան Քննչական կոմիտեին, այլ քննչական մարմիններն իրենց աշխատանքը պետք է կատարեն»,- ասաց Մխիթարյանը։