400 միլիոն եվրո տարվա համար․ սպասում են արգենտինացու որոշմանը

400 միլիոն եվրո տարվա համար․ սպասում են արգենտինացու որոշմանը

Հանրահայտ մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հերթական տեղեկատվություն է հաղորդել Արգենտինայի հավաքականի ու ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսի տրանֆերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Ըստ Ռոմանոյի՝ «Ալ-Հիլալ» ակումբի սեփականատերերը պաշտոնական առաջարկով դիմել են ֆուտբոլիստի ներկայացուցիչներին արգենտինացուն իրենց կազմում տեսնելու ցանկությամբ։ Նշվում է, որ Մեսսիին տարվա համար անհավանական աշխատավարձ են խոստացել՝ 400 միլիոն եվրո։ Մեսիի վաղեմի մրցակցին՝ Կրիշտիանու Ռոնալդուին, հիշեցնենք, որ 200 միլիոն եվրո են վճարում «Ալ Նասրի» սեփականատերերը։

Մարզական միջազգային մամուլում միևնույն ժամանակ չեն դադարում հրապարակումները, որ արգենտինացին չի պատրաստվում մնալ Փարիզում։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։