Թուրքական կառավարությունը կքննարկի հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը 

Թուրքական կառավարությունը կքննարկի հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը 

Թուրքիայի կառավարությունը, այդ երկրի նախագահ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, այսօր կայանալիք նիստում կքննարկի հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը։ Նիստը կկայանա Բեշթեփեի նստավայրում։

Նիստում հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունն իհարկե առանցքային հարցը չէ, քանի որ նիստը ընդհանուր առմամբ նվիրված է լինելու Թուրքիայի արտաքին քաղաքականությանը։

Սակայն անդրադարձ հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանն ու վերջին բախումներին, բնականաբար լինելու է։ Քննարկվելու են նաեւ հարցեր կապված Սիրիայի, Լիբիայի եւ Միջերկրականի ավազանում Թուրքիայի գործունեության հետ։