Լեւոն Սարգսյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին

Լեւոն Սարգսյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին

Լեւոն Սարգսյանը դատական հայց է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ:

Հայցադիմումը դատարան է մուտքագրվել մայիսի 8-ին, գործը մակագրվել է դատավոր Անի Հարությունյանին: Դատարանն արդեն հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշում է ընդունել:

Լյովա Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 09.04.2019 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/04/2019 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Նախնական դատական նիստը նշանակվել է հուլիսին:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումից պարզ է դառնում, որ Լյովա Սարգսյանը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետներում հանձնաժողովին չի ներկայացրել 2018 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը:

Նրա նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» վարչական տույժը: