Որոշվեց «Սասնա ծռերի» գործը քննել դռնփակ. քաղաքացիները հրաժարվում են դուրս գալ նիստերի դահլիճից

Որոշվեց «Սասնա ծռերի» գործը քննել դռնփակ. քաղաքացիները հրաժարվում են դուրս գալ նիստերի դահլիճից

«Սասնա ծռերի» 10 անդամի գործով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց այսուհետ նիստերը անցկացնել դռնփակ կարգով, պատճառն այն էր, որ նիստերի դահլիճում գտնվողները ոչ պատշաճ վարքագիծ են դրսեւորում եւ խանգարում են նիստերը։ Դատավորը նաեւ նշեց, որ նիստերին կարող են ներկա գտնվել լրագրողները։

Գործով տուժող համարվող Վարդան Եղիազարյանի ցուցմունքն ընդհատվեց, հայտարարվեց ընդմիջում, մինչեւ նիստերի դահլիճից քաղաքացիները դուրս չգան։ Սակայն քաղաքացիները հրաժարվում են լքել նիստերի դահլիճը։ Նիստին ներկա գտնվողներից Գեւորգ Սաֆարյանն ասաց. «Չի կարելի նման դատական նիստերը անել փակ, անգամ Քոչարյանի եւ Սերժի ժամանակ նմա բան չի եղել։ Սմբատ Բարսեղյանի դուրս գալուց ծափահարություններ եղան, նպատակն է կոծկել գործերը։ Փլուզվում է գործը»։

Այժմ դատական նիստերի դահլիճում լարված իրավիճակ է, քանի որ կարգադրիչներին չի հաջողվել հեռացնել զինված խմբի աջակիցներին։