Ինքնասպան է եղել սմարթֆոնի պատճառով

Ինքնասպան է եղել սմարթֆոնի պատճառով

Հնդկաստանի Մումբայի քաղաքում տեղի է ունեցել ողբերգական միջադեպ։ 18 տարեկան տղան ինքնասպան է եղել այն բանի պատճառով, որ ծնողները հրաժարվել են իր համար թանկարժեք սմարթֆոն գնել։ Թեեւ դեպքի հետ կապված քննությունը շարունակվում է, սակայն Gizchina պարբերականին որոշ մանրամասներ են հայտնի դարձել։

Մասնավորապես պարզվել է, որ տղան եղել է երիտասարդների ու դեռահասների շրջանում մեծ ճանաչում ունեցող PUBG Mobile խաղի երկրպագու, սակայն չի ունեցել հզոր սմարթֆոն, այն խաղալու համար։

Նա խնդրել է, որ ծնողները իր համար գնեն 500 դոլարանոց հզոր հնարավորություններով սմարթֆոն, սակայն ծնողներն ի վիճակի են եղել միայն 280 դոլարանոց սմարթֆոն գնելու, ինչն էլ տղային գցել է հուսահատության մեջ եւ մղել այդ քայլին։ Նա կախվել է իր իսկ սենյակում։