Մարտի 8-ը՝ Գյումրիում․ ֆոտոշարք

Մարտի 8-ը՝ Գյումրիում․ ֆոտոշարք
լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի

Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, կանանց միամսյակի մեկնարկը տոնական էր։ «Անի» փողային նվագախմբի ելույթի ներքո Աբովյան եւ Ռիժկովի ճեմափողոցում կանանց մեծարման ցերեկույթ էր։

Նշենք, որ այս օրերին Գյումրի են այցելում մեծաթիվ ռուս զբոսաշրջիկներ։ Զբոսաշրջիկ կանայք, որոնք նույնպես ուշադրության կենտրոնում էին,  հաճելիորեն զարմացած էին նման անակնկալից։ «Անցնում ես ու հանկարծ օտար քաղաքում, օտար մարդիկ ծաղիկ են մեկնում, շնորհավորում, ջերմ խոսքեր ասում, շատ զգացմունքային է, հատկապես այս օրերին դրա կարիքն իսկապես զգում ես»,-ասում է ազգությամբ ռուս Տատյանան՝ նշելով, որ հնարավոր է՝ նախատեսածից երկար մնա Գյումրիում։ Իսկ ահա գյումրեցի կանանց համար սպասելի էր, որ այսօր փողոց դուրս գալուն պես անակնկալին կբախվեն։