Պաշտոնական․ Բայդենը հայտարարեց իր առաջադրման մասին

Պաշտոնական․ Բայդենը հայտարարեց իր առաջադրման մասին

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է Դեմոկրատական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։ Այս մասին գրում է Politico-ն։

Հրապարակման պատճառ է դարձել Բայդենի հաղթանակը Ջորջիա նահանգի կուսակցական ընտրություններում։
Կուսակցությունից միասնական թեկնածուի պաշտոնական առաջադրումը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսին՝ Չիկագոյում կայանալիք համագումարում։

Նշվում է, որ Բայդենն ընտրողների աջակցությամբ զգալիորեն զիջում է իր գլխավոր մրցակցին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն գերազանցում է նրան նախընտրական քարոզարշավների ֆինանսավորման համար հատկացված միջոցների չափով։