Նախագահին 200 անգամ զանգած տղամարդուն դատապարտել են բանտարկության

Նախագահին 200 անգամ զանգած տղամարդուն դատապարտել են բանտարկության

Ֆրանսիայում երեք ամսվա բանտարկության են դատապարտել այն տղամարդուն, որը 200 անգամ անընդհատ զանգահարել է Ելիսեյան պալատ՝ նախագահ Էմանուել Մակրոնի հետ խոսելու եւ նրան քննադատելու համար։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն՝ մանրամասնելով, որ դատական գործը եղել է Անսիի դատարանի վարույթում։

38-ամյա տղամարդը, ըստ հաղորդման, միայն սեպտեմբերի 24-25-ին 95 անգամ զանգել է Ելիսեյան պալատ, իսկ, ընդհանուր առմամբ, նա 200 զանգ է կատարել։ Հայտնի է նաեւ, որ մեղադրյալի աթոռին հայտնված տղամարդը տառապում է պարանոիդալ փսիխոզով, ինչի հետեւանքով երբեմն կորցնում է ինքնավերահսկողությունը։

Նշենք, որ նա նաեւ սպառնալիքներով նամակ է ուղարկել նախագահ Մակրոնին, որը առանձին վարույթով կքննարկվի փետրվարի 8-ին։