Շումախերի բոլիդը կհանվի վաճառքի

Շումախերի բոլիդը կհանվի վաճառքի

Հոնկոնգի աճուրդի տունը վաճառքի կհանի Ferrari F1-2000 մեքենան, որով լեգենդար գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերը 2000 թվականին հաղթել է Բրազիլիայի Գրան Պրին։

Այս բոլիդը կարող է զարգացնել մոտ 780 ձիաուժ հզորություն: 2000 թվականին Շումախերն այս մեքենայով նվաճել է իր առաջին չեմպիոնությունը։

Այն մեքենան, որով Շումախերը հաղթել էր 2003 թվականին Ֆորմուլա 1-ի առաջնությունում, նոյեմբերին աճուրդում վաճառվել էր 14,8 միլիոն դոլարով: Ակնկալվում է, որ այս մեքենան կվաճառվի շատ ավելի մեծ գումարով։