2017թ.-ից ի վեր քննվող արբիտրաժային գործն ավարտվել է Հայաստանի հաղթանակով․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
![2017թ.-ից ի վեր քննվող արբիտրաժային գործն ավարտվել է Հայաստանի հաղթանակով․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ](https://hraparak.am/uploads/images/image_750x_61bb5cd3338c3.jpg)
2021թ. դեկտեմբերի 15-ին կայացվել է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի՝ Էդմոնդ Խուդյանը և Arin Capital & Investment Corp.-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արբիտրաժային գործով տրիբունալի որոշումը: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնական էջից։
2017թ. սեպտեմբերի 27-ից ի վեր քննվող արբիտրաժային գործն ավարտվել է Հայաստանի հաղթանակով, այն է՝ հայցվորների պահանջները ամբողջությամբ մերժվել են տրիբունալի իրավազորության բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ անշարժ գույքի ոլորտում ծագած վեճի վերաբերյալ արբիտրաժային գործը հարուցվել էր Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին պայմանագրի հիման վրա:
Կարծիքներ