Hasbro-ն կգնի «Պեպպա խոզուկը» մուլտսերիալը 4 միլիարդ դոլարով

Hasbro-ն կգնի «Պեպպա խոզուկը» մուլտսերիալը 4 միլիարդ դոլարով

Hasbro Inc մանկական խաղալիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունը չորս միլիարդ դոլարով կգնի Entertainment One Ltd ընկերությունից «Պեպպա խոզուկը։ հայտնի մուլտսերիալը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Նման գործարքին նպաստել է այն հանգամանքը, որ Entertainment One ընկերությունը իր ակտիվները մտադրություն ունի ուղղելու մանկական լսարանի ընդլայնմանը։ Նշենք, որ սա կարեւոր գործարք է նաեւ խաղալիք արտադրող ընկերության համար, քանի որ վերջին տարիներին խաղալիքների գնման ցուցանիշները բավականին նվազել են։