Ի՞նչ է արգելվում ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում

Ի՞նչ է արգելվում ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում

Ինչպես հայտնի է, Հայաստանի և Արցախի սահմանների վրա ադրբեջանական ուժերի ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում նույնպես հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Ռազմական դրության մասին որոշման համաձայն՝ արգելվում է գործադուլների, հավաքների անցկացումը, կազմակերպումը, դրանց մասնակցելը։

Բացի այս, որոշման համաձայն՝  մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, մարտական տեխնիկայի շարժի, դրանց գործողությունների հետևանքով պատճառված վնասների և կորուստների մասին հրապարակումների, հարցազրույցների, հաղորդումների, դրանց հետ կապված այլ տեղեկությունների (այսուհետ ընդհանուր վերցրած՝ հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը ինտերնետային և սոցիալական կայքերում բացառապես կատարվում է պետական մարմինների կողմից տրամադրված հղումներով։

Սակայն նշված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների, այդ հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ։