Դատավորը վերջին պահին որոշել է բողոքները քննել բանավոր ընթացակարգով

Դատավորը վերջին պահին որոշել է բողոքները քննել բանավոր ընթացակարգով

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պետք է հրապարակեր Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու դեմ բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը: Այս մասին հայտնում է Արմեն Աշոտյանի փաստաբանը:

Քիչ առաջ պաշտպանության կողմին հայտնի դարձավ, որ դատավոր Ս.Մարաբյանը վերջին պահին որոշել է բողոքները քննել բանավոր ընթացակարգով: Նիստի օրվա և ժամի մասին կծանուցվի լրացուցիչ: