ԱՄՆ առաքելությունը Աֆղանստանում կարելի է համարել ձախողված․ Սերգեյ Լավրով

ԱՄՆ առաքելությունը Աֆղանստանում կարելի է համարել ձախողված․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ամերիկյան առաքելությունը Աֆղանստանում կարելի է համարել ձախողված, որը հասկանում են բոլորը, այդ թվում նաեւ հենց ԱՄՆ-ն։

«Ամերիկացիները հեռացան, որովհետեւ, ինչպես նախագահ Բայդենն է շեշտել, համարել են, որ իրենց առաքելությունն ավարտել են։ Իհարկե, նա կփորձի իրավիճակին առավելագույն դրական գուներանգ հաղորդել, սակայն բոլորն են հասկանում, որ առաքելությունը ձախողված է։ Եւ դա բացահայտում խոստովանում են, ներառյալ ԱՄՆ-ում»,- ասել է նախագահ Լավրովը լրագրողների հետ «Կենտրոնական եւ Հարավային Ասիա․ ռեգիոնալ գործակցություն․

«Մարտահրավերներ եւ հնարավորություններ» խորագրով կոնֆերանսի ժամանլ։ Նա նաեւ հայտարարել է, որ Մոսկվան հետաքրքրված չէ, որ Աֆղանստանում քաոս տիրի եւ աշխատում է բոլոր կողմրի հետ, որպեսզի իրավիճակը այնտեղ լինի խաղաղ կայուն եւ առանց ահաբեկչական վտանգի։