«Ժողովուրդ». Գազազած շները հարձակվում են նույնիսկ աղբարկերի միջից. քանի մարդ է տուժել

«Ժողովուրդ». Գազազած շները հարձակվում են նույնիսկ աղբարկերի միջից. քանի մարդ է տուժել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կենդանիների կողմից տուժելու դեպքերը շարունակում են անհանգստացնել մասնագետներին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր հանրապետությունում կենդանիների կողմից տուժելու դեպքերի քանակը կազմել է 3824։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ դեպքերի քանակը կազմել է 4065: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում կենդանիների կողմից տուժելու դեպքերը 241-ով նվազել են։ Օրինակ՝ միայն այս տարվա հոտեմբերին արձանագրվել է կենդանու կողմից տուժելու 316 դեպք։

Նկատենք, որ Հայաստանում, հատապես՝ Երեւանում, քաղաքացիների մտահոգությունը ճանապարհներին թափառող շներն են։ Այս խնդրի մասին «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս բարձրաձայնել է, սակայն հարցը շարունակում է օդում կախված մնալ։ Ի դեպ, կծելու, հարձակման դեպքեր գրանցվում են նաեւ ՀՀ Լոռու, Գեղարքունիքի մարզերում, իսկ վնասազերծման այլ տարբերակներն արդեն իսկ օրենքով արգելված են:

Թափառող շների կողմից մարդկանց կծելու դեպքերի կոնկրետ վիճակագրություն չկա նշված մարզերում, բայց քաղաքացիներից բողոքներ ստացել եւ ստանում է Վանաձորի քաղաքապետարանը։ Քաղաքացիների պատմելով՝ անգամ աղբարկղերի միջից են գազազած շները հարձակվում, աղբարկղի միջի պարունակությունը հանում, փողոցով մեկ շաղ են տալիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում