Նոր Հայաստանի ամենալուրջ բացթողումներից մեկը այս որոշման ընդունումն է

Նոր Հայաստանի ամենալուրջ բացթողումներից մեկը այս որոշման ընդունումն է

ՀՀ սահմանային անցակետերում ֆիզիկական անձանց իրազեկող գրություն է հայտնվել՝ 2019-ի հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոն, ինչպես նաևարգելվում է ներկրել օգտագործված անվադողեր։Քաղաքագետ Հայկ  Ա. Մարտիրոսյանը որոշման վերաբերյալ ֆեյսբուքում գրառում է արել.«Նոր Հայաստանի ամենալուրջ բացթողումներից մեկը այս որոշման ընդունումն է, որը պարտադրվում է վերպետական կառույցի կողմից: Նախ՝ Հայաստանը չպետք է մասնակցեր որոշման հաստատմանը հանձնաժողովի նիստում և դեմ քվեարկեր և ապա՝ եթե անցել է, ապա հիմա անհրաժեշտ է դրա դեմ բողոք հայտնել և բողոքարկել:Սա լուրջ, շատ լուրջ հարված է Հայաստանի քաղաքացիների գրպանին և հարմարավետությանը և իր մեջ օրինականացված, պետական թալանի նմանվող տարրեր է պարունակում: Եվ եթե բոլոր ուղիները սպառված են, ապա առնվազն Հայաստանի կառավարությունը պարտավոր է ներքին կարգով չկիրառել այս որոշումը: Աշխարհի բազում երկրներ՝ ներառյալ ԱՄՆ-ը, առանձին օրենքների լուռ, ոչ պարտադիր կիրառման քաղաքականություն են վարում: Մի օրենք, որի համաձայն, ծով և մարդկային մեծ հոսքեր չունեցող երկիրը գրեթե անելանելի կամ ծանր դրության մեջ է դնում այն սեփական և օտար քաղաքացիներին, որոնք ուղղակի անձնական ուղեբեռ են ներմուծում՝ չի կարող տեղ ունենալ Հայաստանի պես այցելությունների կարոտ երկրում: Հայաստանն ուղղակի բարոյական իրավունք չունի սեփական քաղաքացիներին անտեղի և չարդարացված նեղություն պատճառող նման նորմ կիրառել և դա անել նոր իրականության պայմաններում՝ որքան էլ որ վերպետական և Հայաստանի սուվերենությունը սահմանափակող կառույցի որոշմամբ ու նախկին իշխանությունների մեղքով այդ օրենքը պարտադրվի: Սա լուրջ հետընթաց է ոչ միայն սեփական շահերի, այլև՝ քարոզվող արժեքների առումով»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊԵԿ-ն իրազեկել էր, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ 2019 թ. հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքերի արժեքային և բնաիրային չափերը:2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որևէ գանձում չի կատարվի:Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:Ընդ որում, կարգավորումները վերաբերում են տրանսպորտային միջոցներով (բացի օդային տրանսպորտից) կամ առանց դրանց ԵԱՏՄ տարածք ներմուծվող ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքներին, բացառությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման ոչ բաժանելի ապրանքների: