Գյումրիում զինծառայողի մեքենայից 2մլն դրամի ոսկեղեն են գողացել

Գյումրիում զինծառայողի մեքենայից 2մլն դրամի ոսկեղեն են գողացել

Հունվարի 2-ին՝ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում, Գյումրիում ոստիկանություն է դիմել Տավուշի մարզի Բերդ քաղաքի 26-ամյա բնակիչ՝ Արման Թադևոսյանը եւ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ երեկոյան, երբ ինքն այցելել է հայրական տուն՝ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 23/3 հասցե, րոպեներ անց բակում կայանած իր ավտոմեքենան հայտնաբերել է թալանված: Անհայտ անձը կամ անձիք կոտրել են ավտոմեքենայի ապակիները եւ գողացել ավտոմեքենայի մեջ գտնվող կնոջ պայուսակը, որի մեջ շուրջ 2մլն դրամի ոսկյա զարդեղեն է եղել:

Նշենք, որ Արման Թադևոսյանը զինծառայող է: Դեպքի առթիվ Գյումրի քաղաքի Ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվել: