Նոր ու ժամանակակից սմարթ կանգառներ Գյումրիում

Նոր ու ժամանակակից սմարթ կանգառներ Գյումրիում

Ժապավենը կտրվեց՝ ազդարարելով ժամանակակից սմարթ կանգառների տեղադրման պաշտոնական մեկնարկը Գյումրիում: Առաջին սմարթ կանգառն արդեն գործում է, իսկ նորերի տեղադրման աշխատանքները՝ ընթացքի մեջ են: Կանգառների նորացման ծրագրի մեկնարկը տրվել է այս տարի: Նախատեսված է 3 տարվա ընթացքում տեղադրել 70 կանգառ, որոնցից 35-ը կտեղադրվի այս տարի:

Նոր ու հարմարավետ կանգառների տեղադրման գործընթացն իրականացվում է մասնավոր ներդրման արդյունքում: Ներդրողը ծնունդով գյումրեցի գործարար Նորայր Դավթյանն է: Վերջինս մոտ 20 տարի բնակվել է Մոսկվայում և միայն անցած տարի տեղափոխվել Հայաստան՝ մշտական բնակության:

Կանգառի լուսավորությունն ապահովելու համար օգտագործում է արևային էներգիա: Կանգառների վրա տեղադրված սարքերը մարդկանց հնարավորությունեն ընձեռում լիցքավորելու հեռախոսները, որի համար ևս օգտագործվում է արևային էներգիան:

Ներդրողն իր խոսքում ընդգծեց, որ իր համար շատ կարևոր է բնակիչների արձագանքը, կարծիքն ու առաջարկները, ուստի առաջիկայում տեղադրվելիք կանգառները կունենան դիզայնի որոշակի փոփոխություն, որում արտացոլված կլինի բնակչության կարծիքը: