Տեսեք  հինչ լյավ թիթռեվ անող վերցակ է

Տեսեք  հինչ լյավ թիթռեվ անող վերցակ է

Լոռեցիք պարզ մարդիկ են, թումանյանական մաքուր հոգով, ազնվությամբ։ Երեսիդ «դուզ խոսքը կասեն» , որ ուզեն էլ չեն կարա ստեն։ Էդմոն անունով էս տղան էլ Լոռու դրնգան ձորերի ձայնն էր կրկնօրինակել՝  ես էն Էդմոն տղան եմ, որ հանդիպակաց դեմ է Նիկոլին։ Ու հա վրա էր տալիս․ Ազգային ժողովում էլ աքլորակռիվ սկսեց, վեր-վեր ցատկեց, որ հավերն ասեն՝ «Տեսեք հինչ լյավ թիթռեվ անող վերցակ է»։ Հավերն էլ խունջիկ-մունջիկ արին, դե տասը հավին «մի վերցակ է հասնում»։ Ջան էին ասում, ջան լսում, «հազիվ մի թուր կեծակին վերցակ էին գտել»։ 

Մի օր գյուղի հարևանիս հարցրի․

- Էդ վերցակդ խե՞յա էդօրը ինգալ։ 

Ասել է թե նախկին կարմրակատար, հավերի մեջքին «պասադկա անող» աքլորդ ինչո՞ւ է այդպես անփետուր մնացել։ Կապտած մաշկն ու ասեղի պես ծակծկող մաշկի բաց անցքերը խղճահարություն էին հարուցում։ Ալավ կարմիր փետուրները թաքցնում էին նրա մարմնի այլանդակությունը ու թվում էր, թե նա մի բոսորագույն հրաշք է։ Հարևանս թե․

- Հի՞նչ ասեմ, էդքան հավին էտ մի վերցակը հինչ անի՞, ջանայա եկալ, էլ հալ չօնի։ Հիմա Էդմոնն է։ Խոսքե փետուրները էնքան շաղ տվեց, որ տակը էլ բան չմնաց։ Մի անգամ էլ որ ուզեց շաղ տա, տերը վզից բռնեց՝ հավերը քեզ ճանաչում են ու էլ մոտ չեն գալիս, էլ հալ չունես, արի քեզ նշանակեմ հատուկ հանձնարարություններով դեսպան, գնա մի քիչ լռվի, մինչև նոր փետուրներ կբուսնեն, նոր թափով կգաս հավաբուն։ 

Իմիջայլոց ասեմ, որ նախկինից շատ լափածներ կան, որոնց տեղը չգիտեք, նրանք հատուկ հանձնարարություններով դեսպանանման բաներ են դարձել, որ լավ փնտրեք, նրանց կգտնեք։ Էդմոնն էլ թող լինի նրանցից մեկը։ Նիկոլի մոտ «սեփական մարդկանց վառելու բոցը» լավ է ստացվում։ «Արևը էդմոնը կծի»։  

Հիշեցնեմ, որ վարչապետի որոշմամբ Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։