Առաջարկվել է արգելել արտասահման խոշոր գումարների փոխանցումը
Ռուսաստանում իշխանություններին առաջարկել են քաղաքացիներին արգելել արտասահման ռուբլիով խոշոր գումարների փոխանցումը, քանի որ դրանք հետո փոխանակվում են դոլարով եւ եվրոյով։ Այս մասին հայտարարել է «ՎՏԲ» բանկի վարչության նախագահ Անդրեյ Կոստինը։ «Պարզապես պետք է հասկանալ, որ մենք հիմա ոչ խաղաղ ժամանակներում ենք ապրում։ Մնում են սողանցքներ։
Ենթադրենք՝ ցանկանում ենք գումար փոխանցել արտասահման։ Դոլարով դա սահմանափակված է մինչեւ ամսեկան 1 միլիոն դոլարը, իսկ ռուբլիով՝ սահմանափակում չկա։ Ինչ է ստացվում։ Դուք փոխանցում եք մեկ միլիարդ ռուբլի Հայաստան, իսկ այդ ռուբլիները միանգամից վերադառնում են՝ դոլարի եւ եվրոյի փոխանակման արդյունքում։ Այ, հենց այս հնարավորությունը պետք է փակել»,- ասել է Կոստինը։
Նա հավելել է, որ ռուբլով փոխանցման համար պետք է սահմանափակում մտցնել ամսական կտրվածքով մինչեւ 100 միլիոն ռուբլի։ Կոստինը նաեւ ասել է, որ ինքը տեղյակ չէ, թե խնդրին ինչպես են նայում ՌԴ Կենտրոնական բանկում։
Կարծիքներ