21 ավտոբուսի վարորդ ազատվել է աշխատանքից

21 ավտոբուսի վարորդ ազատվել է աշխատանքից

Հարգելի գործընկերներ, 

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 10֊ն ընկած ժամանակահատվածում 21 վարորդ ազատվել է աշխատանքից։

Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։

Ազատման պատճառներից է նաև Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, կանանցից գումար գանձելը»։
 

Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար