Ես երբեք չեմ վերադառնա երաժշտական ինդուստրիա․ Բրիթնի Սփիրս

Ես երբեք չեմ վերադառնա երաժշտական ինդուստրիա․ Բրիթնի Սփիրս

Աշխարհահռչակ երգչուհի Բրիթնի Սփիրսի երկրպագուները ամենայն հավանականությամբ կհիասթափվեն այն բանից հետո, երբ իմանան, որ երգչուհին հերքել է լուրերն այն մասին, թե նոր երաժշտական հավաքածու է ձայնագրում։ «Պարզապես, որպեսզի պարզ լինի ամեն բան՝ նորությունների մեծ մասը աղբ է, եւ ուրիշ ոչինչ։ Նրանք շարունակում են խոսել, որ ես պատահական մարդկանց եմ դիմում, որպեսզի նոր հավաքածու ձայնագրեմ։ Ես երբեք չեմ վերադառնա երաժշտական ինդուստրիա»,- ինստագրամյան իր էջում գրել է նա։ Միաժամանակ նաեւ ասել է, որ շարունակում է նոր երգեր գրել, սակայն այլ կատարողների համար։ «Ես գրում եմ ժամանցի համար կամ էլ՝ ուրիշների համար»,- նշել է Սփիրսը, մանրամասնելով, որ վերջին երկու տարում ավելի քան 20 երգ է գրել։ Ավելի վաղ նա արդեն հայտարարել էր, որ մտադրություն չունի վերադառնալու երաժշտական աշխարհ։ «Կինն իմ մեջ» իր հուշագրային գրքում Սփիրսը պատմել է, որ իր հանդեպ հոր խնամակալությունը մահացու է եղել իր երաժշտական կարիերայի համար եւ այժմ երաժշտական կարիերայի առաջմղումն իր համար անհրաժեշտություն չէ։ «Եկել է իրապես ինքս ինձ գտնելու ժամանակը»,- նկատել է երգչուհին։