Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկն առանձին շրջաններում, հունվարի 9-ի գիշերը` շրջանների զգալի մասում, սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` հունվարի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 8-11-ն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում այսօր, հունվարի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 9-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: