Հայաստանը Ուկրաինա չի, մի փոքրիկ սիրտ է, հանգիստ թող․․․

Հայաստանը Ուկրաինա չի, մի փոքրիկ սիրտ է, հանգիստ թող․․․

Այսօր ռուս-ուկրաինական պատերազմի 2-րդ տարելիցն է։ Ի նշանավորումն դրա, իմանում ենք, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստվում է Հայաստան գալ։ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին Զելենսկու այցը Հայաստան նշանակում է, որ մտնում ենք այն փուլ, որով անցել ու անցնում է Ուկրաինան։ Նշանակում է, որ Ուկրաինայի անցած ճանապարհը ոգևորել է Փաշինյանին ու ինքը պատրաստվում է հայ ժողովրդին տանել այդ ճանապարհով։ Ու կարևոր չէ, թե հայ ժողովուրդը ինչ արհավիքների միջով է անցնելու, կարևորն այն է, որ Արևմուտքն իր միջոցով փորձում է  «զարթնեցնել  քնած առյուծին» և ինքը դա սիրահոժար անում է․

«Ինչպես նախկինում ասել եմ, Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է։ Ցավում ենք, որ չկարողացանք ինչ-որ կերպ ազդել այս իրավիճակի վրա։ Ուկրաինացի ժողովուրդը մեր եղբայր ժողովուրդն է. «Մենք չենք կարող անշնորհակալ լինել, հայերն իրենց լավ են զգացել Ուկրաինայում»։ Հետաքրքիրը ո՞րն է։ Փաշինյան Նիկոլի հայտարարությունը ոչ մի բան չի փոխում, ինքն էլ դա լավ գիտի։ Իր հայտարարությամբ չեն Ալմաթիի հռչակագրով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու։ Նա կարող է Ռուսաստանի հետ կարմիր գիծ պահել, ինչպես դա անում է Ադրբեջանը։ Նա կարող է հայ  ժողովրդի գլխին բերվելիք  արհավիրքից առաջ մի պահ մտածել՝ ի՞նչ եմ անում։ Զելենսկու գալով ի՞նչ է հայ ժողովուրդը շահում ու ի՞ նչ է կորցնում։ Զելենսկու այցով մի ավելորդ անգամ հատում եմ ռուսական կարմիր գիծը, որը ցավոտ է լինելու Հայաստանի, հայ ժողովրդի համար։  Եթե Ուկրաինան, ինչպես Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լոբաչ Վալերին է ասում՝պատրաստ է  աջակցել Հայաստանին, պետք է հեռու մնա Հայաստանին ներքաշելու աշխարհաքաղաքական այն թոհուբոհի մեջ, ինչի մեջ իրենք հայտնվել են։ Հայաստանը Ուկրաինա չի, մի բուռ հող է և ամենակուլ երախ մտնելուց նրանից ոչինչ չի մնա։ 
Հայաստանը Ուկրաինա չի, մի փոքրիկ սիրտ է, հանգիստ թող․․․  Նիկոլ Փաշինյան։