Ախուրյանի ավագանին համայնքապետ է ընտրում լարված մթնոլորտում

Ախուրյանի ավագանին  համայնքապետ է ընտրում լարված մթնոլորտում

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին Շիրակի մարզի խոշորացված 4 համայնքից 3-ում՝ Արթիկում, Ախուրյանում եւ Ամասիայում, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չհաջողվեց ապահովել 50+1 ձայն: Ու թեեւ Արթիկում իշխանության ճնշումները թողեցին իրենց ազդեցությունը, եւ ՔՊ-ն տիրացավ քաղաքային իշխանությանը, Ախուրյանում ընդդիմադիրների համար ամեն ինչ կորած չէ:

«Ախուրյան» եւ «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքները ընտրության հաջորդ օրն իսկ հանդես եկան համագործակցության մասին հայտարարությամբ, ըստ որի՝ Ախուրյան համայնքում միասնաբար կձեւավորեն տեղական իշխանություն։ Այս երկու դաշինքների միավորումն առաջատար ՔՊ-ին կզրկի համայնքի ղեկավար ընտրելու հնարավորությունից, քանի որ նրանք մոտ 500 ձայնի առավելություն կստանան ՔՊ-ի նկատմամբ: Ախուրյանը ներառելու է 10 գյուղական համայնք եւ արդեն իսկ խոշորացված Ախուրյան ու Մարմաշեն համայնքները: 

Այս պահին ընթանում է ավագանու առաջին նիստը։ Ամենայն հավանականությամբ, ընդդիմադիր թևը համայնքապետի թեկնածու կառաջադրի Արծրուն Իգիթյանին, քանի որ նա ավելի փորձառու և տարիքով է։ Սակայն այստեղ կարող է կրկնվել Թալինի նախադեպը։ 1 մանդատի տարբերությամբ է ընդամենը ՔՊ-ն զիջում։ Թերևս, հենց դա է պատճառը, որ դրսում մեծ թվով ոստիկանական ուժեր է կենտրոնացրել իշխանությունը։