Ուժգին քամուց փլվել է այս քաղաքի գլխավոր տոնածառը

Ուժգին քամուց փլվել է այս քաղաքի գլխավոր տոնածառը

Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում ուժգին քամուց փլվել է քաղաքի գլխավոր տոնածառը։ այս մասին տեղեկանում ենք Մարիուպոլի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ Իշխանությունները խոստացել են հնարավորինս կարճ ժամանակում վերականգնել կոնստրուկցիան։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ փլվել է տոնածառի կոնստրուկցիայի վերին հատվածը։ Տոնական մնացած զարդարանքները աշխատում են, եւ որեւէ արտակարգ միջադեպ չի եղել վերջիններիս հետ։