Նիկոլ Փաշինյանը ազատվում է հին կադրերից

Նիկոլ Փաշինյանը ազատվում է հին կադրերից
Նիկոլ Փաշինյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի որոշում է կայացրել՝ կառավարության հին կադրերին աշխատանքից ազատելու մասին։ Ընդ որում, նրանցից մեկը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մայրն է՝ նախագահականի երկարամյա աշխատակից Մարգարիտա Ազարյանը, ում Փաշինյանի նշանակվելուց հետո էին նշանակել կառավարությունում՝ կադրերի եւ անձնակազմի վարչության պետ։

Աշխատանքից ազատվել է նաեւ Ալեքսանդր Մխիթարյանը՝ վարչապետի արարողակարգի պատասխանատուն, ինչպես նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը։