Տուգանել են 10 հազար դոլարով՝ դիմակ կրելուց հրաժարվելու համար

Տուգանել են 10 հազար դոլարով՝ դիմակ կրելուց հրաժարվելու համար

Միացյալ Նահանգներում օդանավի ուղեւորին տուգանել են 10,5 հազար դոլարով այն բանի համար, որ հրաժարվել է դիմակ կրել։ Տուգանքը տրվել է ԱՄՆ Ավիացիոն դաշնային վարչության կողմից։ Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի քսանյոթին։

Տուգանված ուղեւորը մեկնել է Յութա նահանգից դեպի Արիզոնա։ «Ուղեկցորդը յոթ անգամ հիշծեցրել է, որ պետք է դիմակ կրել, ինչպես որ հարկն է, եւ ամեն անգամ ուղեւորը իջեցրել է այն քթից ներքեւ, հենց որ ուղեկցորդը հեռացել է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այնուհետեւ նա վիճել է ուղեկցորդի հետ եւ հրաժարվել է անձը հաստատող փաստաթուղթ տրամադրել։ Բացի այդ, նա մեղադրել է ուղեկցորդին ագրեսիվության մեջ։